Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աղոթք հայրենյաց համար-1

Աղոթք հայրենյաց համար-1
13.06.2023 | 00:01

Տե՛ր Աստված մեր, թող ավելի ու առավե՛լ սրբանա Քո ժողովուրդն այսօր՝ հյուսիսից` հարավ, արևելքից` արևմուտք, ծայրեծա՛յր, և թող կառուցվի, վերակառուցվի, բժշկվի՛ և կարգավորվի՛ Հայոց ազգը մեր Քո՛ կենդանի խոսքերով, և թո՛ղ որ խաչակիր, արքայական ապաշխարությունները մեր երկրում ի սրտե՛ առատանան, և թող որ ամե՛ն օր բարեփոխվենք` Քեզ առավե՛լ որդիանալով, և Քեզ առավե՛լ նմանվելով:

Եվ թո՛ղ որ Որդուդ փառքը ժողովրդիդ մեջ առավե՛լ երևա հաղթակա՛ն ակնհայտությամբ:

Ամե՜ն:

Դիտվել է՝ 3475

Մեկնաբանություններ